Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սեյրան Օհանյան. Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ

Սեյրան Օհանյան. Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ
17.02.2017 | 19:35

ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասուլիսում ասաց, թե երեկ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակը ԿԸՀ, տեղեկացրեց, թե ովքեր են ընդգրկված իրենց դաշինքում։ ««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ներկայացնում է մեր պետական քաղաքական գործիչների ամենապատրաստված մասը, մարդ, որը, հրաժարվելով Արևմուտքում իր բարեկեցիկ կյանքից, եկել է Հայաստան և իր կյանքը նվիրել է պետական գործընթացներին»,- խոսելով Վարդան Օսկանյանի մասին՝ ասաց Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, թե դաշինքի ցուցակում են մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց սկզբունքներով, կրթվածությամբ։ «Մեր առաջին քայլը՝ ունենալ պատկառելի թիմ, արդեն արել ենք։ Երկրորդ քայլը՝ ունենալ լուրջ մշակված ծրագիր, ընթացքում է, մենք այն մշակում ենք և արդեն ներկայացնելու ենք ձեզ»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Այս համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն սպառվել են, մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. միայն այդպես կարող ենք մեծացնել մեր անվտանգության աստիճանը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե ունեն լուրջ թիմ, ովքեր ներկայացնելու են ոլորտային ռազմավարական վերանայումներ։

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ